Լարված իրավիճակ Գեղարքունիքի մարզում. ծեծկռտուք է տեղի ունեցել ՊՆ գնդապետի և ԱԱԾ աշխատակցի միջև
SHAMSHYAN.com –ի տեղեկություններով՝ երեկ դեկտեմբերի 7-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Արտաշ Երանոսյանը հաղորդում է տվել ոստիկանության Վարդենիսի բաժին, որ իր նկատմամբ ոտնձգություն է կատարել ՀՀ ՊՆ N զորամասի (Զոդի չաստ) հրամանատար Սերոժ Գևորգյանը: Միևնույն ժամանակ զինվորական ոստիկանություն է հաղորդում տվել գնդապետ Ս. Գևորգյանը և հայտնել, որ Ա. Երանոսյանն է իր նկատմամբ ոտնձգություն կատարել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը հրահրել է Ա. Երանոսյանը և ՊՆ գնդապետը փորձել է նրան կարգի հրավիրել, սակայն նա սկսել է հայհոյանքներ տալ գնդապետի հասցեին, ինչին նույն կերպ հակադարձել է նաև զորամասի հրամանատարը և բանը հասել է ծեծկռտուքի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձանց տված հայտարարություների հիման վրա Վարդենիսի ոստիկանությունում և ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Ավելին` shamshyan.com
