Լարվածությունն առաջնագծում թուլանալու միտում չունի...
Լարվածության ասիճանի թուլացման միտում համենայն դեպս մինչև այս պահը չի նկատվում: Ադրբեջանական կողմը ապրիլի 5 ին կրակի դադարեցման մասին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը գրեթե ամեն օր խաղտում է, կիրառելով հրետանային զորքերի գրեթե ողջ կարողությունները: Հայկական ԶՈՒ երը ժամանակ առ ժամանակ պատասխանում են համապատասղան ձևով, և հատկապես վերջի 2-3 օրերի ընթացքում ավելի նպատակային և ճշգրիտ հարվածներից հետո հակառակորդը կարծես թե մի փոքր զգաստացել է:
Ամեն դեպքում մտածել, որ դրանով ամեն ինչ կավարտվի մեր կողմից միամտություն կլինի, և ամեն պահի պետք է պատրաստ լինել ադրբեջանական կողմի հնարավոր հարձակումներին:
Հատկապես կարևոր է նորագույն տեխնիկաների ներդնելու գործընթացում նոր մեխանիզմների մշակումը, և թերությունների հնարավորինս արագ վերացումը: Գաղտնիք չէ, որ հրետանային զորքերի ճշգրիտ հարվածների հաջողության գրավականը հանդիսանում է հենց այդ դեխնիկական միջոցները, ինչի վառ ապացույցը մենք տեսանք Աղդամի ուղղությամբ հրետանային զորքերի հասցրած ճշգրիտ հարվածներին՝ հանրային առաջի ալիքի հրապարակած կադրերում: Բացի դրանից հետախուզական և այլ միջոցառուների համար նման տեխնիկական միջոցները շատ մեծ խնդիրներ են լուծում: Ի դեպ նմանատիպ սարքավորուները այդքան էլ թանկ չեն, և հասարակական կազմակերպությունները, որոնք ծավալում են բանակին աջակցելու գործունեություն, պետք է շեշտը դնեն նմանատիպ տեխնիկական միջոցների ձեռք բերելու վրա:
Բանակ-հասարակություն կապի ամրապնդումը վերջի մեկ ամսում կարել է ասել հասել է մաքսիմալի, ինչի շնորհիվ բավականին խնդիրներ են լուծվումը:
Ապրիլի 5 ից հետո այսպես կոչված «հարաբերական հանգիստ» ժամանակահատվածը պետք է հնարավորինս ռացիոնալ օգտակգործել, մեծ ուշադրություն դարձնելով կապի, արդի տեխնոլոգիաների, նյութատեխնիկական ապահովման և այլ ոլորտներում ունեցած բացերի և խնդիրների վրա: Փորձը ցույց տվեց, որ հակառակորդի քայլերը դժվար կանխատեսելի են, այդ իսկ պատճառով հնարավորինս արագ պետք է խնդիրները լուծում ստանան, որովհետև ցանկացած պահի ադրբեջանական կողմի հրապարակային խոստովանության հավանականությունը, առ այն, որ բանավոր պայմանավորվածությունը այլևս «կորցրել է իր ուժը» մեծանում է:
