Լարվածությունը կգնա դեպի թուլացում.Մովսես Հակոբյան
Իրավիճակը, որ ստեղծվել է առաջին գծում, նորություն չէ զինված ուժերի համար: Առաջին գծում մեր ստորաբաժանումները լրիվ վերահսկում են իրավիճակը: Լարվածությունը կգնա դեպի թուլացում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը Նա նշեց, որ անցյալ տարվա հուլիս-օգոստոսին առաջին գծում վիճակն ավելի լարված էր, քան այս վերջին օրերին: «Ադրբեջանի ղեկավարության վարած քաղաքականության հետևանքով է իրավիճակը լարվում: Ցանկացած ժամանակ, երբ միջնորդները սկսում են ակտիվ աշխատել, կազմակերպել հանդիպումներ, Ադրբեջանը մշտապես փորձում է լարել իրավիճակը՝ նպատակ ունենալով շանտաժի ենթարկել համանախագահող երկրներին, որ ստեղծված իրավիճակն իրենց չի բավարարում ու գործնական քայլեր կիրառեն ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել ի օգուտ իրենց»:
