Լարվածությունը շփման գծում կայուն պահպանվում է
Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել: Կայուն- լարվածությունը պահպանվում է: Քիչ առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի ՊՆ-ն:
Նույն աղբյուրի հաղորդմամբ` Արցախի Հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար: