Լատվիայի Արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ինքը համասեռամոլ է
Լատվիայի Արտաքին գործերի նախարարը «Twitter»-ում գրել է, որ համասեռամոլ է: Նա երկրի կառավարության առաջին անդամն է, ով բացահայտ հայտարարել է իր համասեռամոլ լինելու մասին:
Էդգարս Ռինկևիկսը սոցիալական կայքում լատվերենով գրառում է կատարել հինգշաբթի երեկոյան՝ ի պաշտպանություն համասեռամոլների օրինական ճանաչման, որից հետո անգլերենով գրել է. «Ես հպարտությամբ հայտարարում եմ, որ համասեռամոլ եմ: Հաջողություն բոլորիդ...»:
Այս հայտարարությունը 1.200 դիտում է ունեցել և 1.700 «like» է հավաքել:
Արտաքին գործերի նախարարությունը հաստատել է սոցիալական կայքում արված հայտարարության վավերականությունը:
