Լավ լուր Նորքի բնակիչների համար
Հին Նորքը սպասարկող թիվ 26 երթուղու միկրոավտոբուսների քանակը ավելացվել է երեք միավորով։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Նշվում է նաև, որ հանձնարարվել է երթուղին սպասարկող կազմակերպությանը առաջիկա օրերին ևս ավելացնել շարժակազմի քանակը և ապահովել երթուղու կանոնավոր սպասարկումը։
Մանրամասն` a1plus.am
