«Լավով չես ուզում, վատով կանեմ». Ռաֆիկը փախցրել է դպրոցի ուսուցչուհուն
Արարատի մարզի Վեդի քաղաքի Առաջին ատյանի դատարանում քննվում է քրեական գործ, որով Ռաֆիկ Միլիտոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. փետրվարի 9-ին ժամը 15-ի սահմաններում Արարատի մարզի Այգավան գյուղում իր ազգական` Գ.Գալստյանի հետ խմբի կազմում առանց նախնական համաձայնության բռնություն գործադրելու միջոցով ամուսնության նպատակով բացահայտ առևանգել է Արարատի մարզ Այգավան գյուղի բնակչուհի Ա. Ռուստամյանին:
2015թ. հունվարին կեսերին Ռաֆիկ Միլիտոնյանը ամուսնության առաջարկություն անելու նպատակով դպրոցում մոտեցել է նույն դպրոցում որպես ուսուցչուհի աշխատող Ա.Ռուստամյանին: Մերժում ստանալով՝ Ռ. Միլիտոնյանը Ա. Ռուստամյանին սպառնացել է թե «Լավով չես ուզում, վատով կանեմ»:
2015թ. փետրվարի 9-ին Ռ.Միլիտոնյանը իր հորաքրոջ որդուն` Գ. Գալստյանին, հայտնել է, թե Ա. Ռուստամյանը իր ընկերուհին է և խնդրել է , որ իր մեքենայով իրենց տանի Երևան՝ զբոսնելու: Նույն օրը Միլիտոնյանի հորաքրոջ որդին ու վերջինիս 2 փեսաները և Ռ.Միլիտոնյանը, վերջինիս խնդրանքով Գ. Գալստյանի վարած «ԲՄՎ» ավտոմեքենայով գնացել են Այգավան գյուղ և միասին սպասել Ա.Ռուստամյանի տուն տանող ճանապարհին: Տեսնելով ոտքով տուն գնացող Ա. Ռուստամյանին՝ Գ.Գալստյանը Ռ.Միլիտոնյանի խնդրանքով ավտոմեքենան վարել է նրա կողքով և կանգ առել Ա.Ռուստամյանի տան դիմաց: Միլիտոնյանն իջել է ավտոմեքենայից և հարձակվելով Ա.Ռուստամյանի վրա՝ բռնի ուժով վերջինիս նստեցրել ավտոմեքենան, որի ընթացքում Ա.Ռուստամյանը գլխով դիպել է ավտոմեքենայի դռան շրջանակին և ստացել առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Ավտոմեքենայում Ա.Ռուստամյանը դիմադրություն է ցույց տվել Ռ.Միլիտոնյանին, ճանկռոտել նրան, պահանջել, որ իրեն բաց թողնի:
մանրամասները`replik.am-ում:
