Լավրով. Պետք է ակտիվացնել Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները
Ժամանակն է ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները,-այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Հիմքեր կան ենթադրելու, որ պետք է ակտիվացնել մեր ջանքերը»,-ասել է Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեյդարովի հետ հանդիպման ընթացքում, փոխանցում է РИА Новости-ին:
Ինչպես նշել է Ռուսաստանի արտգործնախարարը` հաշվի առնելով արդյունքի հասնելու ընդհանուր տրամադրվածությունը «մենք կարող ենք ապահովել այդ առաջընթացը»:
Իր հերթին Մամեդյարովը նշել է, որ որ Իրանի միջուկային խնդրի շուրջ երկարատև բանակցությունների ավարտը հույս է տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը նույնպես կարող է լուծվել։ «Կարգավորումը դրվում է շուտափույթ առաջընթացի գծերի վրա»- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
