1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Լավրովի երևանյան այցն առանցքային է լինելու.Մոսկվան Հայաստանին ի՞նչ հնարավորություններից է զրկելու

Այսօր Երևան է ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Լավրովի հայաստանյան այցից առաջ ռուսական «Իզվեստիա» պարբերականը հրապարակեց տեղեկություններ ղարաբաղյան կարգավորման, այսպես ասած, Պուտինի կամ Լավրովի պլանի մասին, որը քառօրյա պատերազմից հետո փորձելու է իրականություն դարձնել Մոսկվան:

«Իզվեստիայի» հրապարակումներում, ըստ էության, նորություն, որպես այդպիսին, չկար: Թեև, խոշոր հաշվով, ոչ մի նորություն սպասել պետք էլ չէր, քանի որ կողմերը կարծես թե բավական բաց հայտարարել են, այսպես կոչված, կազանյան բանակցությունների առարկային վերադառնալու մասին: Սակայն, «Իզվեստիայի» հրապարակումը զգալի ինտրիգ ավելացրեց Լավրովի այցի առումով, առավել ևս, որ ապրիլի 7-ին էլ Լավրովը Բաքվում էր:

Այնուամենայնիվ, կա՞ այդ ինտրիգը, թե՞ ոչ: Սա մի հարց է, որի հստակ պատասխանը հասարակությունը չի ստանա առնվազն առաջիկա օրերին և միգուցե նույնիսկ ամիսներին՝ այն պարզ պատճառով, որ բանակցային գործընթաց կոչվածը հասարակության համար փակ գործընթաց է, և չկան դրա բովանդակության վերաբերյալ հաշվետվություն և տեղեկատվություն: Այս առումով մնում է միայն ենթադրել, թե ինչքանով է Լավրովի այցը ճակատագրական կամ վճռորոշ: Եվ այս առումով, իհարկե, կցանկանայինք ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա:

Արդյո՞ք Ռուսաստանը չէր կարող վերահսկել հատկապես ռուսական լրատվամիջոցներով եղած «պլանի» վերաբերյալ որևէ արտահոսքի առկայություն: Իհարկե՝ կարող էր: Եվ ուրեմն՝ ինչո՞ւ չի վերահսկել: Չէ՞ որ ակնհայտ է, որ նմանօրինակ արտահոսքերը միայն ու միայն լրացուցիչ բարդություններ են առաջացնում բանակցությունների առաջընթացի համար, բոլոր դեպքերում: Եվ ուրեմն՝ պետք է ենթադրել, որ որևէ «պլանի» առկայությամբ հանդերձ, Մոսկվայի առաջ ներկայումս չկա այն ամեն գնով անցկացնելու խնդիր: Եվ ոչ թե այն պատճառով, որ նման ցանկություն չկա, այլ որովհետև նման շատ մեծ ցանկության ակնհայտ առկայությամբ հանդերձ, Մոսկվան այսօր նման հնարավորություն չունի:

Մոսկվայի հնարավորություններն այսօր ներում են միայն, այսպես ասած, քանդելու մարտավարության հարցում, իսկ ահա որևէ բանի հասնելու հարցում այդ կարողությունները թույլ են: Եվ այս իմաստով մնում է միայն ավելացնել ինտրիգ և փորձել ընդամենը տպավորություն ստեղծել այդ միջոցներով: Սա ամենևին չի կարող նշանակել, որ Հայաստանն այս հարցում լիովին հանգիստ կարող է լինել, և չկա որևէ վտանգ: Անկախ որևէ նմանօրինակ պլանի գոյությունից կամ այն պնդելու հաստատակամությունից որևէ աշխարհաքաղաքական կենտրոնում, միևնույն է, Հայաստանի համար ինքնին վտանգավոր է աշխարհաքաղաքական լարված իրավիճակը և այդ ֆոնին էլ Հայաստանի ինքնիշխանության խիստ ցածր մակարդակը, ենթարկելիությունը Ռուսաստանի մարտավարությանն ու ռազմավարությանը:

Խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանը այդ իրողության հետևանքով բաց է թողնում հնարավորություններ, իսկ ահա վտանգները Հայաստանին բաց չեն թողնում: Եվ Լավրովի երևանյան այցն, իհարկե, ավելի առանցքային է լինելու ոչ թե այն տեսանկյունից, թե Մոսկվան ինչ է պարտադրելու Հայաստանին ղարաբաղյան հարցում, այլ թե Մոսկվան Հայաստանին ինչ հնարավորություններից է զրկելու:

1in.am

 

Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan