Լավրովն իր երախտագիտությունն է հայտնել սիրիացի գործընկերոջը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր երախտագիտությունն է հայտնել սիրիացի գործընկեր Վալիդ Մուալլեմին թուրքական ռազմաօդային ուժերի կողմից Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո ինքնանետված ռուս օդաչուին փրկելու հարցում ցուցաբերած օգնության համար, գրում է lenta.ru-ն:
«Կցանկանայի երախտագիտության խոսքեր հայտնել և խնդրել այս խոսքերը փոխանցել նրանց, ովքեր երեք օր առաջ՝ վտանգելով իրենց կյանքը, օգնել են փնտրել և փրկել ռուս օդաչուին»,- ասել է Լավրովը Մուալեմի հետ հանդիպումից առաջ։
