Լավրովը Բաքվու կհանդիպի Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 7-ին Բաքվում կհանդիպի իր ադրբեջանցի և իրանցի գործընկերների հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հաղորդում է gazeta.ru-ն: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել համատեղ տրանսպորտային նախագծերն ու Կասպիցի շուրջ համագործակցությունը։
