Լավրովը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն Ղարաբաղյան հարցը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 3-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Նախատեսվում է մանրամասն քննարկել ԵԱՀԿ ներկայիս օրակարգը, նրա ինստիտուտների եւ առաքելությունների գործունեությունը, ինչպես նաեւ Վիեննայում դեկտեմբերի 7-8-ը ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները», - նշվում է փաստաթղթում:
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է Ռուսաստանի հանձնառությունը ԵԱՀԿ-ի արդյունավետության բարձրացման, Եվրոպայի եւ միջազգային հարցերում նրա ամրապնդման մասին հետեւողականորեն արտահայտվելու համար:
