1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Լայնածավալ պատերազմական գործողություններ սկսվելու դեպքում, Ադրբեջանը տանուլ է տալու շատ վատ ձեւով

Հայտնի է, որ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթ է ունեցել նաև Սերժ Սարգսյանը: Իր ելույթում վերջինս, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման խնդրի բանակցային գործընթացին, նշել է, որ այն մեր տարածաշրջանում շարունակում է մնալ կարևորագույն խնդիր: «Եթե շարունակվի նման ագրեսիվ քաղաքականությունը, ապա դա Հայաստանին այլ ելք չի թողնի, քան ձեռնարկել անհրաժեշտ օրինական քայլեր` Հայաստանի Հանրապետությանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հնարավորություն տալով զարգանալ խաղաղության և անվտանգության պայմաններում»,-ասել է նախագահը: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ Նյու Յորքում հանդիպել էր ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ: Նրանք նույնպես մտքեր էին փոխանակել Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Նալբանդյանը ներկայացրել էր վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նուլանդը խորը մտահոգություն էր հայտնել լարվածության աճի կապակցությամբ և ընդգծել հրադադարի պահպանման անհրաժեշտությունը։

Թե ի՞նչ կփոխվի ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում այս հանդիպումներից ու համապատասխան հայտարարություններից հետո, եւ թե արդյո՞ք բանը կհասնի լայնամասշտաբ պատերազմական գործողուղությունների, թե ոչ, Fnews.am փորձեց լսել փորձագետի՝ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանի կարծիքը, ով իր խոսքում կարեւորեց նախ հետեւյալի մասին. 

-Բուն հանդիպումը՝ մի աստիճան է, որտեղ ՀՀ ԱԳՆ-ն, եւ երկրի ղեկավարը հնարավորություն ունեցան ուղիղ կարծիք հայտնել ուղիղ այն ատյանում, որտեղ որ հնարավոր էր փոխանցել մեր ասելքիը: Բայց իհարկե ես շատ կցանկանայի, որ այդ հանդիպումներից հետո գար ինչ-որ մի էտապ, որտեղ որ այդ քննարկվող հարցերը դառնային ոչ միայն բարձր մակարդակի զրույցների առարկա, այլ իրականում այն դառնար քաղաքական օրակարգի լրջագույն քննարկման թեմա՝ իհարկե դրանից բխող արդյունքներով ու հանգուցալուծումներով հանդերձ:

-Մտավախություն չկա արդյո՞ք, որ Նալբանդյան- ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ հանդիպումը հերթական «պրոտոկոլ ի» համար էր, որի ժամանակ դրվեց հերթական գալոչկան…

-Ընդհանուր առմամբ դիվանագիտության մեջ նման հանդիպումների մեծ մասը, այո ինչպես դուք նկատեցիք, նրա համար է, որ որ այն ֆիքսվի: Իսկ արդյո ՞ ք դա կբերի ռեալ փոփոխություններ, թե ոչ, ապա անկեղծ ասած վերին աստիճանի կասկածում եմ, որովհետեւ դեռ չի երեւում այն ուղին, այն մեխանիզմը, որով Մինսկի խումբը, (երկկողմանի կոչեր անելու փոխարեն) գոնե կկարողանա հստակեցնել, թե ով է առաջինը սկսում զինադադարի խախտումը: Որեւէ առումով, որեւէ մեկը դա չի կոչում պատերազմ, որովհետեւ կա զինադադարի մասին պայմանավորվածություն եւ սա ընկալվում է որպես զինադադարի խախտում: Թե ով է առաջինը դա անում, մինչ այսօր Մինսկի խումբը չի կարողացել մեխանիզմներ մշակել, համաձայն որի հնարավոր կլիներ պատասխանատվության կանչել այն կողմին, ով առաջինը խախտում է զինադադարը: Այնպես որ, այդ մասով Մինսկի խմբի խնդիրը մնացել է չլուծված, քանի որ կրկնում եմ չկա ձեւաչափ, որով պատասխանատվության կկանչվի այս կամ այն կողմը: 

-Ի դեպ, այս օրերին տեսակետներ են հնչում նաեւ այն մասին, որ աշխարհաքաղաքական կենտրոնների շատ հանդուրժողական ու բարյացակամ վերաբերմուքնի շնորհիվ է, որ Ադրբեջանը շարունակում է լկտի ու ցինիկ կեցվածք դրսեւոերել: Դուք ի՞նչ կասեք սրա հետ կապված: Եւ վերջապես եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողանում Ձեր ասած այդ մեխանիզմները գտնել, ապա ո՞ւմ վրա պետք է հույսներս դնենք եւ ինչի սպասենք:

-Տեսեք այս ամենը ինչի հետ է կապված. չնայած նրան որ մենք ունենք բանավոր, մեկ-մեկ էլ գրավոր հայտարարություններ կամ հիմանավորումներ, թե ինչ է տեղի ունենում իրականում, մենք պետք է ֆիքսենք, որ սեղանի վրա գնալով ավելի ու ավելի է մեծանում այն փաթեթը , որտեղ որ ընդգրկված են զեկույցներ, որոշումներ, որոնք որ ընդունվում են Ադրբեջանի նախաձեռնությամբ: Ես թողնում եմ մի կողմ ինչպես են հետագայում մեկնաբանվում այդ որոշումները.լինի դա 1993թթ-ի՝ՄԱԿ-ի անվտանգության որոշումները, լինի ցանկացած այլ զեկույց, կապ չունի…Փաստ է, որ դրանք բոլորը ընդունվում են Ադրբեջանի նախաձեռնությամբ ,եւ հենց սրա մասին է, որ պետք է լրջագույնս մտածենք:
Այսինքն մենք չունենք արձանագրված այնպիսի հաջողություններ, որտեղ որ Հայաստանը կբարձրացներ որեւէ մի հարց քաղաքական ատյանով.կլինի դա ՄԱԿ-ը Մինսկի խումբը, թե մի ուրիշ ատյան: Ցավալին այն է, որ չկա այդպիսի բան, որ մենք հարցը բարձրացնենք եւ դա դրվի քաղաքական օրակարգ:

 -Տիկին Ալավերդյան, իսկ ի՞նչ գնահատական կտայիք ՀԱՊԿ-ի կեցվածքի վերաբերյալ, որի անդամն է նաեւ ՀՀ-ն: Ինչո՞ւ նա չի արձագանքում ստեղծված իրավիճակին:

-Տեսեք վերջերս մի հետաքրքիր բան էր տեղի ունեցել. Մեդվեդեւը թերթերից մեկին հարցազորւյց էր տվել, որտեղ խոսելով ՀԱՊԿ-ի մասին, նա ասել էր, որ ՀԱՊԿ-ն ոչ թե ռազմական, այլ քաղաքական միավորում է: Իսկ մենք երբ խում ենք ՀԱՊԿ-ի մասին, ասում ենք, որ դա այն ատյանն ու միավորումն է, որտեղ որ իրոք լուծվում են ռազմական անվտանգության հարցերը: Ես չգիտեմ, թե Մեդվեդեւը ինչ կոնեքստի մեջ է դա ասել, եւ ինչու է հենց այսօր խոսել դրա մասին, բայց ես ուզում եմ ասել, որ ՀԱՊԿ-ի կեցվածքը առնվազն տարօրինակ է: Ես իհարկե դուրս եմ այն քննադատություններից, որոնք որ այսօր կան,քանի որ այլընտրանքային կարծիքներ չեմ լսում, բայց այն դերակատարությունը, որը որ Հայաստանը վերագրում է այդ կառույցին, կարծես թե պատրաստ չէ կոնկրետ քայլեր իրականացնելու:

-Հավանաբար տեղյակ եք, որ Պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը անդրադառնալով սահմանային լարվածության դեպքերին, ասել էր, որ կա հիմնավորված դժգոհություն Մինսկի խմբի նկատմամբ: Նա նաեւ նշել էր, որ. «Հասունացել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու խնդիրը, որ կզսպի Ադրբեջանի աճող ախորժակը, ցինիզմը»: Դուք, որպես փորձագետ ի ՞ նչ կասեք այս հայտարարության հետ կապված: 

-Ես հորդորում եմ, որ դա տեղի ունենա, եւ իմ հարցերի պատասխանների մեջ էլ կարծում եմ դա կարմիր թելի պես անցավ: Ես կարծում եմ, որ Հայաստանը հմտորեն պետք է դա անի եւ այդ ճանապարհի վրա էլ պետք է դաշնակիցներ ունենա, որպեսզի այդ հարցերը բարձրացնի պատշաճ մակարդակով:

-Եւ մի վերջին հարց. լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսվելու դեպքում հնարավոր ի ՞նչ վտանգներ եք տեսնում:
-Ես կարող եմ հստակ ասել հետեւյալը. այն որ այսօր Ադրբեջանը գիտի իր հնարավորությունների չափը՝ դա հաստատ է: Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր համոզված են, որ լայնածավալ պատերազմական գործողություններ սկսվելու դեպքում, Ադրբեջանը տանուլ է տալու շատ վատ ձեւով: Ես գոնե որպես փորձագետ միշտ ասել եմ, ու ասում եմ, որ առնվազն տարածքների այն մասը, որը ժամանակին Ազգերի Լիգայի կողմից հայտարարվել էր վիճելի, վերջնականապես կարող է միացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

 Լուսինե  Սահակյան

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan