Լեւոն Մկրտչյանը սիրիահայ վարորդ է ընդունել աշխատանքի
Կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը, մեր տեղեկություններով, Սիրիայից հայրենիք վերադարձած մարդու է ընդունել աշխատանքի՝ որպես վարորդ: Մեր այս տեղեկությունը հաստատեց ԿԳՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը, միաժամանակ տեղեկացանք, որ նախարարի վարորդն արդեն 9 ամիս է, ինչ Հայաստանում է բնակվում: Աշխատանքի է անցել Լևոն Մկրտչյանի մոտ փետրվարի 25-ին:
Մինչ հայրենիք գալը, Արամը մասնակցել է Հալեպի հայկական թաղամասերի ազատագրման մարտերին: Արամը Հայաստան է վերադարձել իր ընտանիքի հետ, բնակվում է վարձով:
Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=104714&l=am/
