Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցը անարձագանք է թողել
Նախագահ Սերժ Սարգսյանից հետո 09/11 ընտրատեղամաս այցելեց նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Առաջին նախագահին ուղեկցում էր թոռը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով առաջին անգամ էր մասնակցում քվեարկության:
Իր ընտրությունը կատարելուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Թող բոլոր իրական մարդիկ գան ու մասնակցեն քվեարկությանը»: Նրանից լրագրոնղերը հետաքրքրվեցին ինչ կարծիքի է Ազատության հրապարակում «Նոր Հայաստան». հանրային փրկության ճակատի անժամկետ նստացույցի և հեղափոխության կոչի մասին, Առաջին նախագահը այդ հարցը անարձագաք թողեց և հեռացավ:
