Լեհաստան է տեղափոխվել երկու ամերիկյան F-22 կործանիչ
ԱՄՆ ռազմաօդային ուժերի 5-րդ սերնդի F-22 կործանիչները ժամանել են Լեհաստանի Լասկ քաղաքի ավիաբազա: Այս մասին հայտնում է Reuters-ը` ընդգծելով, որ ԱՄՆ օդուժը մտադիր է ուժեղացնել համագործակցությունը Եվրոպայում իր դաշնակիցների ավիացիաների հետ:
«Ամերիկացիներն ուսումնասիրում են այդ տեսակի ինքնաթիռների գործնական հնարավորությունները դաշնակիցների թռիչքադաշտերից», - հայտարարել է Լեհաստանի բանակի խոսնակ Արտուր Գոլավսկին:
