Լենա Նազարյանը կիլդիմ ու պատմություն է սարքել կլինիկայում իր հերթին սպասելու պատճառով. իրավաբան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Օրերս մի շատ հետաքրքիր դեպքի մասին պատմեցին: Պարզվում է Լենա Նազարյանը, որի գործունեության արդյունքում «Հայաստանը անպատկերացնելի առաջընթաց է գրանցել» իրեն երկրի իսկական առաջին դեմք է զգում: Էս քաղաքական գուռուն ուրեմն երեխային ստուգումների համար գրանցում է «Ուիգմոր Քլինիք»-ում|Wigmore Clinic: Լենան որոշում է նշանակված ժամից մոտ 20 րոպե շուտ գնալ, հասնելուն պես հիվանդանոցում շատ քաղաքակիրթ ձևով նրան ասում են, որ շուտ եք եկել, կարող եք վճարումն անել և սպասել մինչ նշանակված ժամը: Բայց քանի որ Լենան բոլոր հպարտների թագավորական արքունիքից է, սպասելու և վճարելու մասին լսելուց հետո հիստերիայի մեջ է ընկնում, մի կիլդիմ ու պատմություն սարքում, թե ոնց ձեր մոտ գա առաջին դեմքը, դեռ քիչ է, որ սպասի, մի հատ էլ վճարի, տեղը չեք բերում ես ով եմ և այլն: Կլինիկայում տիկնոջը հորդորում են հանդարտվել, բայց ապարդյուն, բազմաթիվ ականատեսների մոտ Լենան շարունակում է ցիրկը, հետո անցնում երկրորդ փուլին, կլինիկայի վրա բերում ամուսնուն ռազբիրյատ անելու համար` բոլորին ստիպելով պրիզնատ գալ, որ ինքն առաջին դեմքա ու տենց մեկը չկա, որ իր հետ կարգի ու օրենքի լեզվով խոսի:
Վստահ եմ` սա մեկն է այն դեպքերից, երբ ժողովրդին ստով, կեղծիքով կերակրող անպիտանները նույն այդ ժողովրդի հաշվին արքունական կայֆեր են անում, այսինքն թավշյա Լենան ըստ էության ոչ մի բանով չի տարբերվում այն մարդկանցից, որոնց արդեն երկու տարի շարունակ խայտառակ են անում իբր թե գողեր, կոռուպցիոներներ,լկտի ու անպատժլենիներ են եղել»։