Լենինգրադյան փողոցում կբացվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը
Սեպտեմբերի 28-ին, ժամը` 11:00-ին Լենինգրադյան 52 հասցեում կբացվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը: Այս մասին իր ֆեսբության էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: «2004թ. փետրվարի 19-ին քաղաքակիրթ հանրությունը ցնցվեց, երբ Բուդապեշտւմ ադրբեջանցի տականքը գիշերով, քնած ժամանակ կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Մեր ազգը ծնում է հորոսներ, ինչպիսին էր Գուրգեն Մարգարյանը, ով սպանվեց հայ լինելու համար: Նա պրոֆեսիոնալ սպա էր և բարձր էր պահում հայ մարդու , հայ զինվորի պատիվը: Սեպտեմբերի 11-ին կբացվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը, որը կրկին անգամ բոլորին և միջազգային հանրությանն ի ցույց կդնի ադրբեջանցու նողկալի տեսակն ու հայի` քաջ, անկոտրուն, վճռական, պահանջատեր ու արդար դատավճիռ իրականացնող ազգի տեսակը: Հ.Գ. Լինենք միասնական և սեպտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին ներկա գտնվենք այս կարևոր արարողությանը»,- գրում է Էնֆիաջյանը: