Լևոն Մկրտչյանի եզրակացությունը՝ ԲՈՒՀ-երի ապաքաղաքականացվածության մասին նախագծին
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր կայացած Կառավարության նիստի ժամանակ բացասական եզրակացություն է ներկայացրել «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի օրինագծին և հայտարարել է, որ ԲՈՒՀ-երի ինքնակառավարման հարցը շատ կարեւոր է եւ պետք է լուծվի Բոլոնյան գործընթացի չափանիշների շրջանակներում։
Ըստ Պողոսյանի առաջարկած օրենքի նախագծի՝ առաջարկում էր օրենսդրական մակարդակով գրանցել ԲՈՒՀ-երի խորհուրդների ապաքաղաքականացվածությունը՝ զրկելով քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց եւ քաղաքական կուսակցությունների ղեկավար խորհրդի անդամներին ուսումնական հաստատության Խորհրդի անդամ դառնալու հնարավորությունից։
Նախարարը նշել է, որ այդ խորհուրդները ձեւավորվում են պրոֆեսորադասախոսական կազմից եւ ուսանողներից։ Հետեւաբար պարզ չէ, թե ինչպես կարող են կուսակցությունների ներկայացուցիչները ազդել որոշումներ կայացնելու վրա։ Այդուհանդերձ չի կարելի աչք փակել ԲՈՒՀ-երում քաղաքական ակտիվության վրա։
«Մենք կիսում ենք պատգամավորի մտահոգությունը եւ օրինագիծ ենք մշակում, որը կկատարելագործի ԲՈՒՀ-երի ինքնակառավարման հարցերը Բոլոնյան գործընթացի չափանիշների շրջանակներում»,- ասել է Մկրտչյանը։
