Լևոն Սարգսյանը` Գյումրու դեպքերի մասին
ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ղեկավար, ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանն այսօր «Հ3» հեռուստատեսության եթերում անդրադարձավ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո ստեղծված իրավիճակին:
Լևոն Սարգսյանի համոզմամբ` Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության հետևանքներն այնպիսի իրավիճակ չեն ստեղծել երկրում, որ ներկա և նախկին պաշտոնյաները հավաքվեն և քննարկեն իրավիճակը.
«Գյումրու դեպքն այն դեպքը չի, որ երկրի նախկին կամ գործող դեմքերը հավաքվեն»,- ասաց Լևոն Սարգսյանը և հավելեց.«Եթե այդպիսի պահ կա, ամբողջ ժողովուրդը, նախկին ներկա ղեկավարությունը միասնական կգործի»:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվեց Ավետիսյանների 6 հոգուց բաղկացած ընտանիքը:
