Լևոն Տեր-Պետրոսյանն ուղևորվել է Արցախ
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր առավոտյան մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Առաջին նախագահը մեկնել է Արցախ` հանդիպելու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Թե որ ժամին է նախատեսված հանդիպումը, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը դժարացավ հստակ տեղեկացնել: Միայն ընդգծեց, որ հանդիպումից հետո հանդես կգան հայտարարությամբ և կտեղեկացնեն քննարկվող թեմաների շրջանակը:
