Լևոն Յոլյանը նշանակվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Լևոն Յոլյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնից:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Լևոն Յոլյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար:
