LifeNews-ի լրագրողական խումբը արտաքսվել է Ադրբեջանից
Ռուսաստանյան LifeNews հեռուստաընկերության լրագրողական խումբն այսօր առավոտյան արտաքսվել է Ադրբեջանից՝ ՛«ռազմաճակատում իրավիճակի մասին ոչ օբյեկտիվ ինֆորմացիա տարածելու» համար: Ռուս լրագրողները տեսանյութ են ներկայացրել Թարթառ /Միբաշիր/ քաղաքի իրադարձությունների մասին՝ նկարագրելով, թե ինչպես է բնակչությունը լքում քաղաքը:
