Լիլիթ Կարապետյանը նորություններ ունի
Life.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը որոշել է երկար ժամանակ պահպանած լռությունը լրացնել հաճախակի նկարահանվող տեսահոլովակներով: Ամիսներ առաջ նկարահանած նրա «Ժամանակին» երգի տեսահոլովակը բավականին լայն տարածում գտավ մարդկանց շրջանում:
Life.panorama.am-ին երգչուհին տեղեկացրեց, որ ընդամենը երկու օր առաջ սկսել է նոր՝ «Թող ապրեմ» երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Երաժշտության հեղինակը Մարինե Մխիթարյանն է, խոսքերինը՝ Արայիկ Համբարձումյանը, գործիքավորել է Մարտին Միրզոյանը: Տեսահոլովակի նկարահանման ռեժիսորն է Արթուր Մանուկյանը: «Երգը գրվել է 2010 թվականին, բայց քանի որ բալիկ ունեցա, մյուս գործընթացները հետաձգվեցին:
Ի սկզբանե մտադրված չէի տեսահոլովակ նկարահանել, բայց ով լսում էր, շատ էր հավանում ու հարցնում տեսահոլովակի մասին: Կարծում եմ ամեն մարդ իր կյանքում նման հոգեվիճակ ապրել է: Իմ կյանքում էլ նման շրջան եղել է, ու, երբեմն, ինձ թվում էր՝ ինքնակենսագրութուն է: Բայց, փառք Աստծո, հիմա այդ երգն իմ հոգեվիճակն ընդհանրապես չի բնութագրում, բոլորովին համահունչ չի»,-անկեղծացավ նա:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: