Լիլիթը լրագրողական գործունեությունն է իրականացրել, այնպես, որ...
Նորքում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցախմբի» գործով կալանավորված 30-ամյա Լիլիթ Թորոսյանի խափանման միջոցը փոխվել է. այս մասին Fnews.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց նրա փաստաբանը՝ Գեղամ Հակոբյանը: « Փոխվել է պաշտպանյալիս խափանման միջոցը, նրա համար ընտրվել է Հայաստանից չհեռանալու մասին ստորագրությունը»,-ասաց պաշտպանյալը: Նա տեղեկացրեց, որ Լիլիթը որևէ առնչություն չի ունեցել զինված հանցախմբի հետ. «Լիլիթը իր լրագրողական գործունեությունն է իրականացրել, այնպես որ մեղք ընդունելու կամ չընդունելու որևէ հարց չկար, նրան անհիմն էին անազատության մեջ պահում»: Տեղեկացնենք, որ Լիլիթ Թորոսյանը «Մարիամ» ռադիոկայանի աշխատանքները համակարգողն է: Նրան կալանավորել էին Արթուր Վարդանյանի կողմից հանցավոր համագործակցությանը առնչություն ունենալու կասկածանքով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր.օր-ի 223-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով։ Իսկ սույն գործով օրեր առաջ մի քանի մեղադրյալների կալանքի ժամկետը երկարաձգվել է։
