Լիլուն խոհարարական վարպետությամբ զարմացնում է...
Երգչուհի Լիլուի երազանքներից մեկը երկար տարիներ է ինչ չի իրականանում՝ նա ցանկանում է Ամանորը դիմավորել տանը, հարազատ մարդկանց շրջապատում, բայց ինչպես երգչուհին է ասում՝ տարիներ շարունակ դիմավորում է աշխատավայրում։ «Ամանորը իմ սիրելի տոներից մեկն է, ցանկանում եմ, տանը մտերմիկ միջավայրում դիմավորել, բայց պետք է այդ օրերին աշխատեմ։Ամանորի գիշերը ինչպես ամեն տարի, այս տարի անպայման պահելու եմ երազանք, կարծում եմ երազանքներին պետք է հավատալ և ձգտել, իսկ եթե ունենք նպատակ ապա այն հաստատ կիրականանա»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց Լիլուն։ Երգչուհին Ամանորին հյուրերին զարմացնում է իր խոհարարական վարպետությամբ․ «Շատ սիրում եմ խոհանոցում լինել և իհարկե պատրաստել ուտեսնետներ և հյուրասիրել, նույնիսկ ունեմ ավանդական ամանորյա իմ ուտեստները, որին հյուրերս անհամբեր սպասում են, թե երբ են ճաշակելու»։ Հույս ունեմ, որ 2016 թվականը դրական առումներով չի տարբերվի 2014 թվականից։ «Մեկ բառով կարող եմ ասել, որ 2015 թվականը իրոք հաջողակ տարի էր ինձ համար և 2015-ը իմ տարին էր»։ 2016 թվականը նոր ենք մուտք գործելու, այդ իսկ պատճառով չեմ ուզում խոսել նոր ծրագրերի մասին, բայց հույս ունեմ, որ այն կլինի 2016 թվականի շարունակությունը։
