Լոռու մարզպետի որդուն կրկին վիրահատել են
Տեղեկացրել էինք, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հուլիսի 18-ի գիշերըկրակել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի 22-ամյա որդու` Լևոն Նալբանդյանի վրա։ Դեպքի հետ կապված` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է Կարեն Երիցյանը: Արթուր Նալբանդյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Yerkir.am-ին «Էրեբունի» ԲԿ–ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը հայտնեց, որ երեկ Լևոնին կրկին վիրահատել են: «Վիրահատությունը հաջող է անցել, սա վիրահատական միջամտության վերջին փուլն էր. երեք փուլով էր վիրահատությունը` սկզբում ամրացնում են ոսկորները, դրան հաջորդում են ևս երկու վիրահատություններ: Լևոնի վիճակը կայուն է, նա պլաստիկ վերականգնողական բաժանմունքում է»,-ասաց Հունանյանը:
