Լոռու մարզում ամենից շատ ձայներ ստացած թեկնածուները
Ներկայացնում ենք Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում քաղաքական տարբեր ուժերի վարկանշային թեկնածուներին, որոնք ստացել են անհամեմատ մեծ թվով ձայներ։ Ելք դաշինքի ցուցակը գլխավորող, թիվ 9-ի թեկնածու Էդմոն Մարուքյանի օգտին հարազատ մարզում քվեարկել է 6123 մարդ, «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածուներից Արկադի Փելեշյանը ստացել է 1441 ձայն, «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, Սպիտակի նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանը՝ Հավ մականունով՝ 8147 ընտրող ունի։
Ամենաշատ թվով ձայներ է հավաքել «Տաշիր» գրուպի սեփականատերերից ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը 44255, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին կողմ է քվեարկել 17637 մարդ, Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի օգտին՝16 402։ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի թեկնածու Կարեն Ադամյանը ստացել է 529 ձայն, ՀՅԴ-ական Մարտուն Մաթեւոսյանին 1881 ընտրող է իր ձայնը տվել, ՕՐՕ դաշինքի թեկնածուներից ամենաշատ թվով ձայնը ստացել է Արտակ Միրզոյանը՝288։
