Լրագրողներին արդեն հասարակ քաղաքացիներն են ծեծում
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր գործընկեր լրագրող Գայանե Խաչատրյանը մարմնական վնասվածքներ է ստացել, բայց ոչ թե ցույցը ցրելու ժամանակ, այլ Աղբյուր Սերոբի հասցեում գտնվող իր տանը՝ հարևանի հետ վեճի հետևանքով: Հուլիսի 5-ին հարևանը՝ Վարդան Հ.-ն փայտով հարվածել է նրա ձեռքերին: Տուժողը դիմել է իրավապահներին, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հարևանի կինն էլ է դիմել՝ նշելով, թե վիճաբանության ժամանակ Գայանեն և նրա ամուսինը՝ նույնպես լրագրող, քարերով հարվածել ու վնասել են իրենց մուտքի դուռը՝ պատճառելով 20 000 դրամի վնաս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
