1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Լրանում է ակրոբատների լեգենդար քառյակի հաղթանակների 35 տարին

Լեգենդար քառյակի երբեմնի հաղթանակը դեռ երկար կհիշեն սերունդներ:

Շուտով կլրանա ակրոբատների ԽՍՀՄ առաջնությունում հայկական լեգենդար քառյակի հաղթանակների 35 տարին: Մարզական աշխարհի մարդկանց ու տարեց մարզասերների հիշողության մեջ դեռ երկար կապրի հայ ակրոբատների փառքի գագաթնակետի օրը` 1978 թվականի նոյեմբերի 25-ը: Այդ օրը  հեռավոր Բրյանսկ քաղաքում հաղթողի պատվանդանին հայ մարզիկներն էին` բացարձակ չեմպիոնի տիտղոսով…   դահլիճում բարձրանում էր Խորհրդային Հայաստանի դրոշն, ու հնչում էր հիմնը`Արամ Խաչատրյանի հեղինակած երաժշտությունը:Էռնեստ Նազարյանից (տղամարդկանց ցատկեր, 1965թ.) հետո,  ԽՍՀՄ հայ առաջին խմբակային ակրոբատ չեմպիոններն  էին` Սերգեյ Բալասանյանը, Արամայիս Ավդալյանը, Նորայր Սարգսյանը, Լևոն Ղազախյանը, որ մեկ տարի էլ չանցած, դարձան միջազգային կարգի սպորտի վարպետներ: Այս փայլուն հաղթանակներից հետո` տակավին 27- ամյա մարզիչն այդուհետ կրեց վաստակավոր մարզչի կոչումը:

Իսկ մինչև ոսկե մեդալ նվաճելը քառյակը փայլուն ելույթներ էր ունեցել ակրոբատների ԽՍՀՄ գավաթի առաջնությունում 1978 թ. գարնանն` ճախրման և «ուժային բուրգեր»  վարժություններում`   դառնալով արծաթե մեդալիկիրներ: ԵՎ պատահական չէր, որ 1978 թվականին ակրոբատների քառյակը ճանաչվեց «ՀԽՍՀ տարվա 10 լավագույն մարզիկներ» տիտղոսակիր` ամբողջացնելով մեր մյուս լեգենդար մարզիկների` Յուրի Վարդանյանի, Վարդան Միլիտոսյանի, Վլադիմիր Լեոնտևի, Էդուարդ Ազարյանի, Ռաֆայել Վահանյանի, Արշակ Սանոյանի, Դավիթ Համբարձումյանի, Սերգեյ Առաքելյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի տասնյակը:

Ու հարկ էր նվաճել միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումը: Այն չուշացավ` 1979 թ.ամառն էր, երևանյան քառյակը Մինսկում մասնակցում էր Ակրոբատիկայի միջազգային մրցաշարին ու կրկին անգերազանցելի էր: Գրավեցին առաջին տեղն ու լրացրին միջազգային կարգի սպորտի վարպետի համար պահանջվող նորմերն ու դարձան միջազգային կարգի սպորտի վարպետներ:

Այդ մասին էին գրում ինչպես հանրապետական, այնպես էլ միութենական թերթերը, իսկ առավել մանրամասը`«Հայաստանի Ֆիզկուլտուրնիկ», «Советский Спорт» թերթերը:

Բնական է, նմանատիպ  սպորտաձևերում անուրանալի  ավանդ ունեն մարզիչները: Լեգենդար քառյակին մարզում էր ոչ պակաս լեգենդար մարզիչ Ռոբերտ Մինասյանը. լեգենդար, քանզի դժվար մի  պահի` մրցումներից օրեր առաջ, երբ Սերգեյ Բալասանյանը վնասվածք էր ստացել, հնարամիտ մարզիչը մրցահարթակում համալրել  էր քառյակը, որպեսզի տարիների խմբակային աշխատանքը չտուժեր: Այո, ասել է, թե այնքան անթերի  ու հղկված էին վարժությունների կատարումները, որ ամեն պահի յուրաքանչյուր մարզիկ,  ու անգամ մարզիչը կարող էր մտնել մյուսի  «դերի» մեջ և դրանից երբեք չտուժեր քառյակի ելույթը:

Ինչպես ֆուտբոլն է կոլեկտիվ խաղ, ակրոբատիկան` առավել ևս, մի մարզիկի հաջող կամ անհաջող ելույթը դառնում մյուսի խաղի կամ  ելույթի  տրամաբանական շարունակությունը… այսպես են ծնվում գեղեցիկ և անմոռաց գոլերը կամ  ամբողջանում սահուն  ու ներդաշնակ մրցելույթները...

 Հայաստանի Հանրապետությունում ակրոբատիկան զարգացնելու ու տարածելու համար,  բարձր գնահատվեց Ռոբերտ Հակոբյանի  վաստակը և նրա ունեցած վաստակավոր մարզչի կոչմանն (1978թ.) 2002 թվականին  ավելացավ   ևս մեկը` ՀՀ  ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատողի կոչումը:

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan