Լուիզա Ղամբարյանը «Հարազատ թշնամի» սերիալի անձնակազմի հետ նշել է ծննդյան տարեդարձը.photo
Լուիզա Ղամբարյանը երեկ Երեւանի ակումբներից մեկում տոնել է ծննդյան տարեդարձը: Կանացի եւ անչափ կենսուրախ դերասանուհուն 36-ամյակի առթիվ շնորհավորելու էին եկել Լուիզա Ներսիսյանը, Անի Երանյանը, Դիանա Գրիգորյանը, Լիկա Սալմանյանը, Իռեն Աբելյանը, Ագնեսա Շահնազարյանը, Տաթեւիկ Ադումյանը եւ շատ ուրիշներ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհին մեզ հետ զրույցում պատմել է, որ վերջին տարիներին իր ծննդյան օրը` հունիսի 15-ին, միշտ ելույթ է ունենում, այս անգամ էլ ներկայացման ավարտին հաճելիորեն զարմացել է. “Խոնարհումից հետո գլուխս բարձրացրի եւ տեսա, որ երկրպագուներս բեմ են բարձրացնում տորթ, ծաղիկներ եւ խնամքով պատրաստված պատվոգիր` արժանացնելով “Բեմի թագուհի” կոչմանը: Շատ շոյվեցի նրանց վերաբերմունքից ու ջերմությունից”:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: