«Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի տարածքում ավտոբուս է այրվել
Նոյեմբերի 4-ին` ժամը 13.36-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում գտնվող «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի տարածքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.06-ին, մարվել` 14.07-ին: Ամբողջությամբ այրվել է «Լուսակերտ» ՍՊԸ-ին պատկանող «ԿՎԶ-685» մակնիշի 456 SL 17 պետհամարանիշով ավտոբուսը:
