«Լուսակն» ֆերմայի աշխատակիցը մեղադրվում է գործընկերուհու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ
Փաստինֆոն գրում է.
Ալկոհոլային հարբածության հերթական դրսևորումը եղել է այն, որ «Լուսակն» ֆերմայի աշխատակիցը բռնաբարության փորձ է կատարել իր գործընկերու նկատմամբ:
Ըստ մեղադրաքի՝ նա հարբած վիճակում մտել է նույն ֆերմայում աշխատող ամուսինների սենյակը և կնոջ կամքին հակառակ ցանկացել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, քաշքշել է ձեռքով և մետաղյա ձողով հարվածնել նրան, սակայն կնոջ ձայները լսած ամուսինն օգնության է հասել և կանխել ֆերմայի աշխատակցի հանցավոր մտադրությունը:
Վերջինս, չկարողանալով հանցանքն ավարտին հասցնել, դիմել է փախուստի:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
