Լուսավառության արարողություն՝ ի հիշատակ Ջերարդ Գաֆեսճյանի
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին ժամը 21:00-ին տեղի կունենա լուսավառության հատուկ արարողություն՝ նվիրված կենտրոնի հիմնադիր, ազգային մեծ բարերար Ջերարդ Գաֆէսճեանի հիշատակին: Խորհրդանշորեն, լուսավառությունը կհաջորդի Գաֆէսճեան քանդակների պարտեզում կազմակերպվող «Կարին» համույթի հայկական ավանդական պարերի ուսուցման այս տարվա վերջին միջոցառմանը, որն արժանացել էր պարոն Գաֆէսճեանի հատուկ ուշադրությանը և անց էր կացվում նրա հովանավորությամբ: Միջոցառումից անմիջապես հետո, ուղիղ ժամը 21:00-ին Կասկադ համալիրի աստիճաններին տեղակայված մասնակիցները հատուկ ազդանշանի ներքո կվառեն նախապես տրամադրված լապտերները՝ ի հիշատակ մեծ հայրենասեր Ջերարդ Գաֆէսճեանի: