«Լուսավոր Հայաստանը» դատապարտում է տեղի ունեցածը». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր տեղեկացանք, որ հարձակում է տեղի ունեցել «ժողովուրդ» օրաթերթի գրասենյակի վրա։
Զանգվածային լրատվության յուրաքանչյուր միջոցի նկատմամբ որևէ հարձակում կամ անօրինական այլ գործողություն խիստ դատապարտելի է, քանի որ այդկերպ փորձ է արվում լռեցնել, ճնշել ազատ խոսքը, զրկել քաղաքացիներին ստանալու օբյեկտիվ և ամբողջական տեղեկատվություն։
Իսկ առանց այս կարևոր և սահմանադրական իրավունքների իրացման հնարավոր չէ պատկերացնել որևէ ժողովրդավարություն։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատապարտում է «Ժողովուրդ» օրաթերթի հետ տեղի ունեցածը և հորդորում իրավապահ մարմիններին շուտափույթ բացահայտել մեղավորներին։
Միայն պատժի անխուսափելիության սկզբունքի կիրառմամբ մենք կկարողանանք բացառել նման դեպքերի կրկնությունը»։