Լուսնի տակ ոչինչ հավերժ չէ. Պուտինը՝ թուրքական իշխանության մասին
Ռուսաստանը չի ցանկանում խզել հարաբերությունները թուրք ժողովրդի հետ, իսկ այդ երկրի ղեկավարությունը վաղ թե ուշ կփոխվի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:
«Դաշնային ժողովին ուղված ուղերձում արդեն ասել եմ և ցանկանում եմ կրկնել այստեղ և հիմա ևս մեկ անգամ. մենք թուրք ժողովրդին բարեկամ ժողովուրդ ենք համարում և ցանկանում ենք հարաբերություններ հաստատել հենց թուրք ժողովրդի հետ»,- ասել է Պուտինը:
