Լույսը չբացված՝ դուռը կոտրելով մտել է տուն և դանակով հարվածել տանտիրուհու ձեռքին
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 05:00-ին, ոստիկանության Անիի բաժին 1978 թ. ծնված Տիրուհի Դ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 4:00-ի սահմաններում, 1974 թ. ծնված Սամվել Գ.-ն, դռան փականը պոկելով, մտել է իր բնակարան, ձեռքով մի քանի անգամ հարվածել իր դեմքին, այնուհետև խոհանոցից վերցրել դանակը և հարվածել իր ձեռքի ափին` պատճառելով վնասվածք: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության պաշտոնական կայք-էջը:
Տիրուհի Դ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Դանակն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
