ԼՂ հակամարտության լուծումը կողմերի ձեռքին է, այլ ոչ թե միջազգային միջնորդների.Պեսկով
Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կողմերի ձեռքին է, այլ ոչ թե միջազգային միջնորդների: Այդուհանդերձ, Ռուսաստանը հետեւողականորեն աշխատում Է լուծմանն օժանդակելու ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»ը, հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իրոք, գոյություն ունեցող միջազգային ձեւաչափերում Ռուսաստանը, լինելով այդ ձեւաչափերի պատասխանատու մասնակիցը, շարունակում Է (ԼՂ հակամարտության կարգավորման) աշխատանքը», ասել Է նա, նշելով, որ «դա ոչ թե մեկանգամյա ջանք է, այլ հետեւողական ուղեգիծ»: «Բայց ինչինչ վերջնական որոշումներ, վերջնական նախաձեռնություններ կարող են առաջադրել միայն հակամարտության կողմերը»,հավելել Է Պեսկովը: «Ոչ միջազգային միջնորդները, ոչ Ռուսաստանը, չեն կարող Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարեն կարգավորել հակամարտությունը»,հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ռուսաստանի նրա պաշտոնակից Վլադիմիր Պուտինը մարտի 10-ին Կրեմլում կայացած բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
