ԼՂ փոխվարչապետը հերքում է 2 գյուղ գրավելու մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրերը
Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը «Ազատության» հետ զրույցում կտրականապես հերքել է ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե ադրբեջանական զինուժին հաջողվել է գրավել Ղարաբաղի Թալիշ և Սեյսուլան գյուղերը:
«Դա հաստատ սուտ տեղեկություն է»,- ասել ԼՂ փոխվարչապետը:
