ԼՂ-ի ճանաչման օրինագիծը չընդրգկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում
Այսօր Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց պատգամավորներ Զարուհի Փոսանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» կառավարության եզրակացությունը:
Հանձնաժոովի նախագահ Արտակ Զաքարյանը քվերակության դրեց հարցը դրական եզրակացությամբ ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ընգրկրելու հարցը, սակայն այն բավարար թվով կողմ ձայներ չստացավ:
Կողմ քվեարկեց միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, իսկ դեմ՝ միայն ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: Հանձնաժողովի մյուս անդամենրը չեն մասնակցել քվերակությանը:
