ԼՂՀ նախագահը պարգեւատրել է Արցախի անկախությունը ճանաչող բանաձեւին աջակցած գործիչներին
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին հրամանագրեր է ստորագրել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու բանաձեւի ընդունմանը սատարած անձանց պարգեւատրելու մասին։
«ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել` համաձայն որի Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի նահանգային խորհրդի եւ Սենատի կողմից Արցախի անկախության մասին բանաձեւի ընդունմանը սատարելու համար «Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրվել է 2 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 14 հոգի»,- նշվում է ԼՂՀ նախագահի տարածած հաղորդագրությունում:
