1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԼՂՀ-ում Սարսանգի ջրամբարը ուժեղացված հսկողության տակ է

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ազերի ճիվաղների կողմից դիվերսիոն գործողություններ կատարելու հետևանքով ԼՂՀ-ում ուժեղացված հսկողության տակ վերցվեցին գրեթե բոոր կարևորագույն և ստրատեգիական նշանակություն ունեցող հիմնարկ-ձեռնարկությունները:

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 2-ից Արցախի ոստիկանության և Հայաստանի ոստիկանության աշխատակիցները ՀՀ Ոստիկանության զորքերի 1033 զորամասի ծառայողների հետ իրենց հսկողության տակ են պահում Արցախի համար թիվ 1 ստրատեգիական օբյեկտ համարվող Սարսանգի ջրամբարը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում իրավիճակի մասին զեկուցվում է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին, Արցախի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը մտադրություն է ունեցել նաև, որպեսզի դիվերսիոն գործողություններ կատարելով գրոհ ձեռնարկի նաև ջրամբարի վրա, սակայն, շնորհիվ Արցախի և Հայաստանի ոստիկանների, ադրբեջանական կողմը չի կարողացել իր նպատակին հասնել: Ջրամբարի տարածքում ժամանակակից սպառազինությամբ մեր տղաները հսկում են ողջ հատվածը: Տեղում աշխատանքները ղեկավարում են ՀՀ Ոստիկանության զորքերի 1033 զորամասի հրամանատար, գնդապետ Գուրգեն Գրիգորյանը, տեղակալ, փոխգնդապետ Արմեն Լոքյանը և Արցախի ոստիկանության պետական պահպանության վարչության գումարտակի պետ, գումարտակի թիվ 2 վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Հովհաննես Սարգսյանը:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում տղերքն ասում էին. «Առաջին հերթին խոնարհվում ենք այս օրերին մեր սահմանները անառիկ պահած այն հերոս քաջորդիների ծնողների առաջ, ովքեր հանուն Արցախի ու Հայաստանի սահմանների պաշտպանության՝ զոհվեցին մարտի դաշտում՝ ընկնելով հերոսաբար: Մեր շնորհակալական խոսքն ենք ուղղում նաև Արցախի հերոսական ժողովրդին, կամավորականներին, ողջ հայ ժողովրդին, ովքեր օրհասական այս պահին մեկ բռունցք դարձած՝ իրար թև ու թիկունք եղան, ինչի շնորհիվ էլ ազերի թափթփուկները չկարողացան հասնել իրենց նպատակներին: Մեր ծնողներն ու հարազատներն էլ կհասկանան մեզ, որ մենք այստեղ ենք, որպեսզի անառիկ պահենք ոչ միայն Սարսանգի ջրամբարը, այլ նաև Արցախ աշխարհը»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Դրմբոնի, Զագլիկի, Ականաբերդի գյուղի բնակիչներն ասում էին. «Մեր սահմանները պահող առյուծ տղերքն Արցախի ու Հայաստանի մեր գործընկերների հետ խրոխտ, դուխով կանգնած են Սարսանգի ջրամբարի պաշտպանության համար ու էն տեսակ են պահում, որ թուրքը ռիսկ չի անի իր սև գործն անի էս հատվածում»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Սարսանգի ջրամբարի անվտանգության պահպանմանը մասնակցում են նաև Հայաստանի ոստիկանության կինոլոգիական ծառայությունը՝ հատուկ հետախուզական շներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունը Արցախ է ուղարկել նաև 12 բեռնատար (ֆուռ) ավտոմեքենա՝ բարձված մեծ քանակի հագուստով, սնունդով, դեղորայքով, պահածոներով, սահմանի առաջին գծում իրենց ծառայությունը կատարող զինվորների համար առաջին անհրաժեշտության պարագաներով:

shamshyan.com

 

 

Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan