ԼՂՀ-ում վիրավորված 16 զինծառայողներից 4-ը շուտով կվերադառնան ծառայության
ԼՂՀ-ում սեպտեմբերի 25-ին հակառակորդի հրետակոծության հետեւանքով վիրավորված զինծառայողներից 4-ը, որոնք գտնվում էին Մարտակերտի հոսպիտալում, արդեն դուրս են գրվել եւ ուղարկվել մայրական խնամքի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Մարտակերտի հոսպիտալից:
«Մեզ մոտ գտնվող հիվանդները թեթեւ վնասվածքներ ունեին, հետեւաբար բոլորն էլ կվերադառնան ծառայության»,- ասացին հոսպիտալից:
Նշենք, որ 16 վիրավորներից 6-ն են բուժում են ստանում Հայաստանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում: Դեռեւս հայտնի չէ՝ նրանք կվերադառնան ծառայության, թե ոչ:
մանրամասն՝news.am-ում
