Լյովիկ Զուրաբյանը թող ցույց տա 500 000 ընտրակեղծիքները, եթե ցույց չտա, ուրեմն ինքը...
Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պահանջում է, որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավարը ցույց տա 500 000 ընտրակեղծիքները, ինչի մասին հայտարարեց այսօր կեսգիշերն անց հրավիրված ասուլիսին:
«Եթե ցույց չտա, ուրեմն պետք է հրապարակային հայտարարի, որ ինքը ստախոս է: Մանավանդ, եթե նման մեծ սուտ ասում է ուղիղ եթերով, որը տեսնում ու լսում են հարյուր հազարավոր մարդիկ»,–ասաց նա։
Tert.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակն ասաց. «Ափսոսում եմ, որ մեր երկրում այդպես էլ չձևավորվեց ավանդույթ, որպեսզի ընտրություններում կամ հանրաքվեի ժամանակ անհաջողության մատնված կողմը կարողանա շնորհավորել հաջողության հասած կողմին: Եվ հաջողություն մաղթելու, շնորհավորելու փոխարեն, ինչպես ընդունված է նորմալ ժողովրդավարական երկրներում, մարդիկ հապճեպ լրագրողներին քնից հանում են, հրավիրում են մամուլի ասուլիսներ, ինչ ցնդաբանություն ասես ասում են իրենց PR-ի համար»,-ասաց Շարմազանովը և նկատեց. «Բանը հասել է նրան, որ Զուրաբյան Լյովիկը ասում է, որ 500 ընտրակեղծիք է եղել»:
ՀՀԿ խոսնակի գնահատմամբ` քաղաքականության մեջ Զուրաբյանի արածը կոչվում է«դիշովի PR», անգամ չի ասում` էժանագին:
Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավարը ասել էր նաև, որ ճակատամարտը դեռևս տանուլ տված չէ:
մանրամասն՝ այստեղ:
