Մահացած ծննդկանի գործը կվերաբացվի. դատարանը բավարարել է Գյումրիում մահացած կնոջ ամուսնու բողոքը
Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում 2014թ-ի մայիսին ծննդաբերության ժամանակ մահացած 38-ամյա Կարինե Պապանյանի ամուսնու բողոքը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է: NEWS.am-ի հետ զրույցում Կարինե Պապանյանի ամուսնու՝ Սամվել Հովհաննիսյանի փաստաբան Կարինե Դավթյանը նշեց, որ ինքը համոզված է, որ առաջին ատյանի դատարանի այս որոշումը չի բխում դատախազության եւ քննիչի շահերից եւ կարծում է, որ շուտով կբողոքարկեն:
«Գործով շատ բացթուղումներ են եղել, դրանք ներկայացրել եմ դատարան, դատարանն էլ գտավ, որ մեր կողմից նշվածները օբյեկտիվ են եւ բողոքը բավարարեց: Դատարանը հետ է ուղարկել գործը քննչական վարչություն, որպեսզի այդ բացթողումների մասով պատշաճ քննություն իրականացվի: Այս որոշումը քանի որ ոչ քննիչի, ոչ էլ դատախազի շահերից չի բխում, հնարավոր է, որ բողոքարկվի վերաքննիչ դատարան: Կարծում եմ՝ տասնօրյա ժամկետում: Ես համոզված եմ, որ այդքան հեշտությամբ իրենց պարտությունը չեն տանի եւ կբողոքարկեն»,-ասաց նա:
մանրամասն՝ այստեղ:
