Մահացած զինծառայողի մորը Սեյրան Օհանյանը բազմիցս ընդունել է. Արծրուն Հովհաննիսյան
Խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մորը՝ Իրինա Ղազարյանին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս ընդունել է, լսել եւ ամեն կերպ աջակցել իր իրավասության սահմաններում: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մենք տիկին Իրինային այս պահին միայն իրավաբանական աջակցություն կարող ենք ցուցաբերել, ինչից ինքը հրաժարվել է: Նոր ի հայտ եկած փաստական հանգամանքները տիկինը պետք է իրավապահ համակարգին ներկայացնի, ոչ թե պաշտպանության նախարարին»,-ասաց նա:
մանրամասները` news.am-ում:
