Մահացել է 500 տարվա ազատազրկման դատապարտված, բռնակալ Պինոչետի զինակիցը
Araratnews.am-ը գրում է.
Չիլիացի բռնակալ Ավգուստո Պինոչետի գաղտնի ոստիկանության ղեկավար, գեներալ Մանուել Կոնտրերասը մահացել է Չիլիի զինվորական հոսպիտալում, ուր կրում էր 500 տարվա ազատազրկման պատիժը` մարդկության դեմ գործած հանցագործությունների համար:
Կոնտրերասը հոսպիտալ էր տեղափոխվել նախորդ տարվա սեպտեմբերին երիկամների հետ ունեցած խնդիրների պատճառով: Հանցագործը 86 տարեկան էր: Associated Press գործակալության տեղեկություններով` այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Կոնտրերասի մահվան մասին, մի քանի տասնյակ մարդ հավաքվել է հոսպիտալի դռների մոտ Չիլիի պետական դրոշներով և տոնել են նրա մահը շամպայնով:
