Մահացել է բարերար Սուրեն Արթինյանը
Հունվարի 22-ին Բեյրությում կյանքի 77-րդ տարում իր մահկանացուն կնքեց ազգային հասարարական գործիչ, հայ մշակույթի մեծ բարեկամ, բարերար Սուրեն Արթինյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նրա հարազատները:
Նրանք տեղեկացրին, որ Սուրեն Արթինյանին կհուղարկավորեն Հայաստանում նրա իսկ ցանկությամբ: Հուղարկավորությունը կկայանա հաջորդ շաբաթ:
