Մահացել է BMW ընկերության համասեփականատեր Յոհանա Քվանդթը
Գերմանիայում օգոստոսի 3-ին մահացել է BMW ավտոմոբիլային կոնցեռնի համասեփականատեր Յոհանա Քվանդթը։ Այդ մասին երեկ հայտնել է նրա անվան հիմնադրամը։ Խոշոր արդյունաբերող Հերբերթ Քվանդթի այրին կյանքից հեռացել է 89 տարեկանում, փոխանցում է Deutsche Welle-ն։
