Մահացել է գեներալ Մանվել Գրիգորյանի եղբայրը
Կյանքի 62-րդ տարում մահացել է ԱԺ պատգամավոր, ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի եղբայրը՝ Արցախյան ազատագրական շարժման նվիրյալ Համբարձում Գրիգորյանը։
Նա եղբոր ղեկավարած ջոկատի, ապա՝ գումարտակի, հետո՝ բրիգադի կազմում մասնակցել է 1989-94 թվականների ազատագրական պատերազմին: Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 15-ին՝ Համբարձումի օջախում՝ Արշալույս գյուղում, հուղարկավորությունը՝ հունվարի 16-ին, ժամը 13։00-ին։
